Տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում, որի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի փաստաթղթերի փորձաքննությանը վերաբերող հարցեր:
Նախարարին ներկայացվել են շուրջ երկու տասնյակ գործունեություններ: Քննարկման արդյունքում որոշվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրի փակման ծրագրի, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծի, ՀՀ Սյունքի մարզի Շաքիի բազալտի հանքավայրի 4-րդ տեղամասի փակման նախագծային փաստաթղթերը ուղարկել լրամշակման, իսկ «ԷյԹիԷմԷս Սոլյուշընս» ՍՊԸ կողմից ներկայացված երկշղթա 110 Կվ օդային գծի «Մատուռ»–ի կառուցման, ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի կողմից ներկայացված Վեդի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի, «Արսնելա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Այգեպատ համայնքում ԱԳԼՃԿ կայանի նախագծային փաստաթղթերին տալ դրական եզրակացություն: