Լրահոս

21.05.2013 12:55


Քաղաքացին շենքից ցած է ընկել և մահացել

Քաղաքացին շենքից ցած է ընկել և մահացել

Մայիսի 21-ի ժամը 11։28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 62 շենքի 3-րդ հարկից ընկել է 1937թ. ծնված Է. Քոչարյանը:

Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը