Ուզում եմ մի հարց տալ, եթե տեղյակ եք, ապա ինձ էլ տեղեկացրեք: Մեր խորհրդարանում համասեռամոլներ կա՞ն: Եթե այո, ապա հարկ է զգուշանալ, թեև առաջարկում եմ ավելի զգուշանալ նրանցից, ովքեր «պայքարում» են համասեռամոլության դեմ և որպես կանոն, դրանք առաջինն են լինում, որ հրաժարվում են իրենց թե խոսքերից և թե իրենց սկզբունքներից: Ըստ իմ վերջին տեղեկությունների, շուտով ազգային ժողովում քննարկվելու է համասեռամոլների մասին օրենքի ընդունման հարցը: Չբացատրեմ, թե այն ինչով է վտանգավոր մեր երկրի և նամանավանդ մեր ավանդապաշտ ժողովրդի և քրիստոնեական ընտանքի ինստիտուտի կողմնակիցների համար: Կարծում եմ, որ մենք կունենանք Վրացի ժողովրդի արժանապատվությունը և կկարողանանք հակադրել Եվրախորհրդի պարտադրված և մեր իշխանությունների կողմից հանձն առած պատասխանատվություններից գոնե այս օրենքի ընդունմանը: Մտահոգությունս է, որ մեր ժողովրդին այս ճգնաժամի առջև կանգնեցրած իշխանությունները, ոչ մի բանի առջև կանգ չեն առնի և այս մեկ պատուհասն էլ կավելացնեն մեր ժողովրդի գլխին: Մենք կարող ենք համակերպվել գազի գնի բարձրացմանը, պայքարել արտագաղթելու ցանկության գայթակղությանը, լինել գործազուրկ, մնալ սոված, շրջապատված լինել թշնամիներով, բայց հանդուրժել հասարակության բուն նեխումն ու այլասերումը ներսից՝ ոչ: Ես, որպես ավետարանական քրիստոնյա, հայտարարում եմ, որ անկախ իմ տոլերանդությանը, դեմ եմ նման օրինագծի քննարկմանը և էլ ուր մնաց ընդունմանը և կոչ եմ անում, որպեսզի քրիստոնեական բոլոր հարանվանությունները՝ եկեղեցիները, հանդես գան համտեղ հայտարարությամբ և հնարավորինս ջանք դնեն, որ այս հարցի քննարկումը նույնիսկ չմտնի խորհրդարան: Հայ ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ նման այլասերություն: Տեր օրհնիր Հայաստանը և պահիր այն այլասերումից:
Գազի թանկացումը չարյաց փոքրագույնն է
Ուզում եմ մի հարց տալ, եթե տեղյակ եք, ապա ինձ էլ տեղեկացրեք: Մեր խորհրդարանում համասեռամոլներ կա՞ն: Եթե այո, ապա հարկ է զգուշանալ, թեև առաջարկում եմ ավելի զգուշանալ նրանցից, ովքեր «պայքարում» են համասեռամոլության դեմ և որպես կանոն, դրանք առաջինն են լինում, որ հրաժարվում են իրենց թե խոսքերից և թե իրենց սկզբունքներից:
Ըստ իմ վերջին տեղեկությունների, շուտով ազգային ժողովում քննարկվելու է համասեռամոլների մասին օրենքի ընդունման հարցը: Չբացատրեմ, թե այն ինչով է վտանգավոր մեր երկրի և նամանավանդ մեր ավանդապաշտ ժողովրդի և քրիստոնեական ընտանքի ինստիտուտի կողմնակիցների համար:
Կարծում եմ, որ մենք կունենանք Վրացի ժողովրդի արժանապատվությունը և կկարողանանք հակադրել Եվրախորհրդի պարտադրված և մեր իշխանությունների կողմից հանձն առած պատասխանատվություններից գոնե այս օրենքի ընդունմանը:
Մտահոգությունս է, որ մեր ժողովրդին այս ճգնաժամի առջև կանգնեցրած իշխանությունները, ոչ մի բանի առջև կանգ չեն առնի և այս մեկ պատուհասն էլ կավելացնեն մեր ժողովրդի գլխին: Մենք կարող ենք համակերպվել գազի գնի բարձրացմանը, պայքարել արտագաղթելու ցանկության գայթակղությանը, լինել գործազուրկ, մնալ սոված, շրջապատված լինել թշնամիներով, բայց հանդուրժել հասարակության բուն նեխումն ու այլասերումը ներսից՝ ոչ:
Ես, որպես ավետարանական քրիստոնյա, հայտարարում եմ, որ անկախ իմ տոլերանդությանը, դեմ եմ նման օրինագծի քննարկմանը և էլ ուր մնաց ընդունմանը և կոչ եմ անում, որպեսզի քրիստոնեական բոլոր հարանվանությունները՝ եկեղեցիները, հանդես գան համտեղ հայտարարությամբ և հնարավորինս ջանք դնեն, որ այս հարցի քննարկումը նույնիսկ չմտնի խորհրդարան: Հայ ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ նման այլասերություն:
Տեր օրհնիր Հայաստանը և պահիր այն այլասերումից:
Մամիկոն Համբարյան