Լրահոս

21.05.2013 11:28


Ներդրումային ծրագրերը շարունակվում են

Ներդրումային ծրագրերը շարունակվում են

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2013թ. ապրիլը 2012թ. ապրիլի նկատմամբ

Գարնան առաջին օրերին վերսկսված շինարարական աշխատանքները մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում՝ բարենպաստ եղանակների հետ կապված, ընդլայնվում են օրեցօր: Ներկայումս կապալառու կազմակերպությունները Ավան, Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններում և Երևանի հարակից համայնքներում իրականացնում են 29 անուն բազմապիսի աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 987 մլն դրամ: Բացի այդ, զգալի աշխատանքներ են կատարվում նաև ընկերության շահագործման ծառայությունների ուժերով: Ջրագծեր ու կոյուղագծեր, կոլեկտորներ ու հեղեղատարներ, դիտահորեր ու փականային հանգույցներ – հնամաշը կամ վթարվածը ամենուր փոխարինվում է նորով, իսկ անհրաժեշտության դեպքում կառուցվում է բացակայողը:

Մասնավորապես Ներքին Չարբախ թաղամասում մինչև շինարարության ավարտը կփոխարինվի 3300 գծամետր, իսկ Արգավանդ գյուղում՝ 1500 գծամետր ֆիզիկապես մաշված ջրագծեր ու կկառուցվի մոտ երկու տասնյակ ջրաբաշխիչ հանգույցներ, որի շնորհիվ թե՛ կնվազի ջրի տեխնիկական կորուստը, թե՛ կբացառվեն այդտեղ ապօրինի ջրամիացումները, թե՛ կկայունանա ջրամատակարարումը: Ավելին, փողոցային ջրագծերից դեպի առանձնատներ ընկերության կողմից կառուցվում են անհատական ջրագծեր՝ դիտահորերով հանդերձ, որի մեջ վերատեղադրվում են բնակիչների ջրաչափերը: Այդ միջոցով հստակեցվում է նրանց կողմից սպառվող ջրի ծավալը և նվազեցվում ջրի առևտրային կորուստը նշված թաղամասերում: Աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է համապատասխանաբար 118 և 67 մլն դրամ: Զգալի արդյունք է ակնկալվում նաև Զորավար Անդրանիկի թաղամասի Ա 2 բնակելի զանգվածում իրականացվող ծրագրից (պայմանագրի գինը կազմում է 79 մլն դրամ), որտեղ նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 1300 գծամետր ջրագծեր և կոյուղագծեր:

Իրականացվող աշխատանքները տարբեր են՝ կախված իրենց ծավալից և ուղղվածությունից, սակայն հավասար կարևոր են, քանզի ունեն մեկ նպատակ և վերջին հաշվով ուղղված են բարելավելու բաժանորդների կենցաղային կարիքների բավարարումը: Ավելին, գործող պայմանագրի շրջանակներում մայրաքաղաքի բաշխիչ ցանցի գոտիավորման տվյալ փուլի ծրագրերը պահանջում են ոչ այնքան մեծածավալ շինարարություն, որքան մանրակրկիտ ուսումնասիրություն, վերլուծություն և թիրախային՝ կոնկրետ շենքերի և փողոցների, ջրամատակարարման համակարգի վերակառուցում ու արդիականացում:

ԵՎ չնայած տվյալ աշխատանքներն իրականացվում են զուտ ընկերության սեփական՝ ջրի վաճառքից գոյացող միջոցներով, որոնք սահմանափակ են և համաձայն ստանձնած պարտավորությունների՝ մեծամասամբ նպատակ ունեն ապահովել համակարգի կառույցների շահագործումը, վերանորոգումն ու պահպանությունը, այնուամենայնիվ դրանց ծավալը ու տեմպերը բավարար են Վարձակալության պայմանագրով նախատեսված ցուցանիշներն ապահովելու համար: Այսպես, ապրիլին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների մոտ 63%-ը, 17-23 ժամ՝ 33,5%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3,5%-ը: Իսկ <> ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1447 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Ղեկավարվելով ''Մենք հաշվետու ենք հանրության առջև''' կարգախոսով, "Երևան Ջուր" ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. ապրիլ ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

ապրիլ

2012թ.

ապրիլ

2013թ.

ապրիլ

2013թ. ապրիլը 2012թ. ապրիլի համեմատ/+- /

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11526

9379

9052

- 327 /2008թ.ապրիլից` -2474/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

304000

88000

66000

- 22000 /2008թ. ապրիլից` -238000/

Ջրամատակարարման շարունակականություն` տոկոս

72,1

94,2

95,3

+1,1 տոկոսային կետ /2008թ. ապրիլ`+ 23,2 տոկոսային կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը