Լրահոս

21.05.2013 11:00


Քամուց Սյունիքի մարզի գյուղերում տների տանիքներ են վնասվել

Քամուց  Սյունիքի մարզի գյուղերում տների տանիքներ են վնասվել

Մայիսի 20-ի ժամը 14։23-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերում տների տանիքներ են վնասվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամուց Սզնակ և Սյունիք գյուղերում վնասվել են տների տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերն ու թիթեղները, Անահիտ Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը և գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում՝ ընդհանուր 150 ք.մ ):

Կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափը ճշտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը