Լրագրողական մի քանի կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Երևան-Սևան մայրուղու վրա, բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների աշխատանքը խոչընդոտելը: Հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Ս/թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սևան-Երևան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների և համագյուղացիների ճանապարհը, այնուհետև հարձակվել են լրագրողնե րի վրա և բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերևից»։ Մասնավորապես՝ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով և հայհոյելով, խլել և կոտրել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի տեսասարքը, որն ավելի ուշ վերադարձրել են՝ տեսանյութերը ջնջած։ Ռազմական ոստիականության աշխատակիցները բռնությամբ խլել են նաև «Lragir.am» կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի տեսասարքը և ջնջել մինչ այդ պահը կատարված տեսագրությունները, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել են տեսանյութերի կրիչը, որն ավելի ուշ վերադարձրել են ոստիկանապետի միջամտությամբ միայն։ Ի դե պ, երբ լրագրողները նկարահանումներն արգելելու վերաբերյալ հարց են ուղղել դեպքի վայր հասած ոստիկանապետին և պաշտպանության նախարարին, վերջիններս պատասխանել են, թե իրենք նման հրաման չեն արձակել։ Մենք՝ ներքոստորագրյալներս, այդ միջադեպերը գնահատում ենք որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում, մեր համերաշխությունն ենք հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին և ուժային կառույցների ղեկավարներից պահանջում ենք իրականացրել ծառայողական հետաքննություն ու խստորեն պատժել այն անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ նշված ապօրինի գործողությունները: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հաճախադեպ են դարձել լրագրողների գործունեության խոչընդոտումները հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից՝ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ իրականացնել նման հանցավոր արարքները բացառելու ուղղությամբ»։ Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են
Լրագրողական մի քանի կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Երևան-Սևան մայրուղու վրա, բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների աշխատանքը խոչընդոտելը: Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Ս/թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սևան-Երևան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների և համագյուղացիների ճանապարհը, այնուհետև հարձակվել են լրագրողնե րի վրա և բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերևից»։
Մասնավորապես՝ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով և հայհոյելով, խլել և կոտրել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի տեսասարքը, որն ավելի ուշ վերադարձրել են՝ տեսանյութերը ջնջած։ Ռազմական ոստիականության աշխատակիցները բռնությամբ խլել են նաև «Lragir.am» կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի տեսասարքը և ջնջել մինչ այդ պահը կատարված տեսագրությունները, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել են տեսանյութերի կրիչը, որն ավելի ուշ վերադարձրել են ոստիկանապետի միջամտությամբ միայն։ Ի դե պ, երբ լրագրողները նկարահանումներն արգելելու վերաբերյալ հարց են ուղղել դեպքի վայր հասած ոստիկանապետին և պաշտպանության նախարարին, վերջիններս պատասխանել են, թե իրենք նման հրաման չեն արձակել։
Մենք՝ ներքոստորագրյալներս, այդ միջադեպերը գնահատում ենք որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում, մեր համերաշխությունն ենք հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին և ուժային կառույցների ղեկավարներից պահանջում ենք իրականացրել ծառայողական հետաքննություն ու խստորեն պատժել այն անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ նշված ապօրինի գործողությունները:
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հաճախադեպ են դարձել լրագրողների գործունեության խոչընդոտումները հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից՝ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ իրականացնել նման հանցավոր արարքները բացառելու ուղղությամբ»։
Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ