Լրահոս

21.05.2013 10:08


Դուք այդ գյուղացուց լա՞վ տղա եք

Դուք այդ գյուղացուց լա՞վ տղա եք

Ուրեմն հիմա ես խոսքս ուղղում եմ քեզ` Սերժ Ազատի Սարգսյան: Անհապաղ պահանջիր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, և դու ինքդ էլ պատրաստիր քո հրաժարականի տեքստը:
Դուք այդ գյուղացուց լա՞վ տղա եք, դուք այդ գյուղացուց լա՞վ մարդ էք, ձեր երեխան այդ գյուղացու երեխայից լա՞վն է: Միանշանակ ոչ, դուք ինչպես իմ, այնպես էլ արմավիրցիներից շատերի համար ուղակի անհայտ ճանապարհով վաստակած գումարների տերեր եք, ինչո՞ւ է ձեզ թվում, որ կոստյում հագնելով, լավ մեքենա վարելով և պաշտոն ունենալով դուք կարող էք ձեզ այդպես պահել:
Ինչպես արմավիրցիները, այնպեսել ՀՀ շատ քաղաքացիներ էլ չեն հանդուրժի ձեր նմաններին, հերիք ու բոլ եղավ ժողովրդի արյունը ծծեք, արմավիրցիներն անգամ ձեր` պաշտոնյաների վարած քաղաքականությունը համեմատեցին ցեղասպանության հետ:
Ժամանակն է, որ դուք հեռանաք և երկիրը չտանեք կործանման, այլ թողեք, որ գան մարդիկ, ովքեր դեռ կարող են այս երկրի խելքը գլուխը բերել:

Հարություն Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը