Որքա՞ն է վճարում արդարադատության նախարարը գազի դիմաց
«Առավոտ»-ի հարցին, թե «Մենք ունենք համատարած գնաճային ճնշումներ, գազի գնի բարձրացում։ Ձեր՝ նախարարի աշխատավարձը ինչքանո՞վ է բավարարելու փակելու այդ ծախսերը, եթե չունեք կողմնակի եկամուտ»՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Նախատեսված է նաև նախարարի աշխատավարձի բարձրացում: Աշխատավարձի բարձրացման տեմպերը պետք է առաջանցիկ լինեն գնաճից: Եթե գազի բարձրացման արդյունքում մենք կունենանք իքս տոկոս բարձրացում, իքս տոկոս գնաճ, որովհետև էներգետիկ ռեսուրսներն ունեն իրենց մասնակցությունը բոլոր ոլորտներում՝ տրանսպորտ... Սա նշանակում է, որ աշխատավարձի բարձրացումն ավելի մեծ պետք է լինի, քան սպասվող գնաճը»:
Հարցին՝ «Դուք Ձեր ընտանեկան բյուջեից շա՞տ եք ծախսում գազի համար, այս թանկացումը շա՞տ է հարվածելու Ձեր գրպանին»՝ նախարարը պատասխանել է. «Ձմռան ամիսներին մոտ 30-35 հազար, լինում է՝ 40 քանի հազար, իսկ ամռան ամիսներին ավելի քիչ՝ 10 հազարի շրջանակներում: Ես եմ վճարում գազի վարձը, դրա համար գիտեմ»: