Կարծիք

21.05.2013 00:17


Դավիթ Հովհաննիսյան. «Մենք ունենք նույն կեղծարար, անկարողունակ, կրիմինալ իշխանությունը»

Դավիթ Հովհաննիսյան. «Մենք ունենք նույն կեղծարար, անկարողունակ, կրիմինալ իշխանությունը»

Ավարտվեց հերթական ընտրությունների մեկամյա շրջանը, հերթական անգամ իշխող ռեժիմը կեղծիքների և ահաբեկումների միջոցով ապահովեց իր վերարտադրությունը, մենք ունենք նույն կեղծարար, անկարողունակ, կրիմինալ իշխանությունը, նույն պրոբլեմներից տառապող հասարակությունը և զարգացման ոչ մի հեռանկար չունեցող պետությունը, և այս պայմաններում քաղաքական ուժերը պարտավոր են կողմնորոշվել իրենց քաղաքական ուղեգծի և քաղաքական օրակարգի առաջնահերթությունների հարցում, որևէ կիսատ-պռատ լուծում, որևէ լղոզված ձևակերպում չպետք է հանդուրժվի:

Ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերը
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը պետք է սկսվի ընդդիմադիր 4 ուժերի` Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի, «Ժառանգության», Դաշնակցության համատեղ ներկայացրած Ընտրական իրավունքի վերաբերյալ փոփոխությունների փաթեթի ներկայացմամբ, որը պետք է ներառի ընտրակեղծարարության հիմնական մեխանիզմները բացառող օրենսդրական լուծումներ: Փաթեթը խորհրդարանում ընդունելու համար պետք է մոբիլիզացնել ամբողջ ուժերը, կազմկակերպել համատեղ բազմահազարանոց հանրահավաքներ, երթեր, ընդհուպ մինչև ԱԺ-ի շենքի շրջափակում և նստացույց:
Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո պետք է վերականգնել իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` այս անգամ սեղանի ընդդիմադիր հատվածում Կոնգրեսին միացնելով մյուս 3 ընդդիմադիր ուժերին, որպես բանակցությունների օրակարգ առաջարկել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ակտիվ, ամենօրյա հանրահավաքային ճնշման միջոցով փորձել հասնել հնարավոր նպատակին:
Ընտրական ճանապարհով սահուն իշխանափոխության կազմակերպման այլընտրանքը հեղափոխությունն է...

Աղբյուրը՝ https://www.facebook.com/davit.hovhannisyan.50?hc_location=stream

Այս խորագրի վերջին նյութերը