Լրահոս

20.05.2013 17:31


Տիգրան Սարգսյան. «Հաշվարկներ ենք իրականացնում, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը հասցնենք 45 հազար դրամի»

Տիգրան Սարգսյան. «Հաշվարկներ ենք իրականացնում, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը հասցնենք 45 հազար դրամի»

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունն արդեն հաշվարկներ է իրականացնում և կներկայացնի մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն քաղաքական մոտեցումները աշխատավարձի բնագավառում. «Մենք այս պահի դրությամբ հաշվարկներ ենք իրականացնում, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը հասցնենք 45 հազար դրամի: Դա բավական լուրջ փոփոխություն է, և շուրջ երեսուն տոկոսով բարձրացում ենք նախատեսում»:
Ըստ վարչապետի` կառավարությունը աշխատավարձների միասնական սանդղակ կներկայացնի հանրության դատին, ինչը ենթադրում է համաձայնության գալ տարբեր ճյուղերի միջև աշխատավարձների համամասնությունների վերաբերյալ` օրենսդիր, գործադիր, դատական։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ, 2013 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը ամսական 35 հազար դրամ է կազմել:

Այս խորագրի վերջին նյութերը