Լրահոս

20.05.2013 16:12


Արմեն Մովսիսյանի աբսուրդային պատասխանը

Արմեն Մովսիսյանի աբսուրդային պատասխանը

Երկու ամիս առաջ՝ մարտի 18-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով գազի սակագնի բարձացման մասին՝ հայտարարել էր.

«Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ՝ թանկանալու մասին»։

Այսօր, սակայն, ունենք այն իրողությունը, որ «ՀայՌուսազարդ»–ը դիմել է ՀԾԿՀ–ին՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը շուրջ 67%–ով թանկացնելու հայտով։

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից «7օր»–ը հետաքրքվել է, թե ինչո՞վ է բացատրում Սերժ Սարգսյանի այդ խոսքերի և այսօրվա իրողության տարբերությունը։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանը։

–Դեռ չի բարձրացել։ Դեռ հերյուրանք է էդ, ինչ–որ խոսում են այս պահին։

–Ո՞նց չի բարձրացել, ձե՞ռք եք առնում։

–Այ, երբ որ վաճառքի գները կբարձնան, արդեն պարզ կլինի։

–Այսինքն՝ կարող է չբարձրանա՞ գազի սակագինը։

–Կտեսնենք, բանակցությունները ցույց կտան։ Միտումը բարձանալուն է։ Բնականաբար, չեն բանակցում էժանացնելու համար։ Եթե մեզ առաջարկեն էժանացնել, մենք առանց բանակցելու երկու ձեռքերս կբարձրացնենք, կասենք հա, չէ՞։

Արմեն Մովսիսյանը պնդել է նաև, թե գազի սակագնի բարձրացումը ընտրությունների հետ որևէ կապ չունի։

–Սա գործընթաց է, որը սկսվել է երեք տարի առաջ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը