«Զվարթնոց» պ/մ արգելոց թանգարանում բացվել է Խ.Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես
Մայիսի 18-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մի շարք հանդիսություններ են անցկացվել: Մասնավորապես բացվել է Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես:
«Առաջին անգամ ներկայացվել են Ազգային արխիվում պահվող (հիմնական ցուցադրությունից դուրս մնացած)` պեղումների ընթացքը լուսաբանող լուսանկարների, նյութերի, փաստաթղթերի, նամակների կրկնօրինակներ, բանահյուսական, ազգագրական ուսումնասիրություններ, գրքեր և հոդվածներ», -բացման խոսքում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Փիրուզա Սահակյանը:
Ներկայացված նյութերը հիմնական ցուցադրության հետ միասին ամբողջացնում են մեծ հայրենասերի և անխոնջ նվիրյալի վաստակը: Ցուցահանդեսի ընթացքում, «Անի» երգչախմբի կատարմամբ, հնչել են ազգային-հայրենասիրական երգեր:
Մյուս` «Զվարթնոցը պոեզիայի աշխարհում» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցել են Էջմիածին քաղաքի թիվ 12 և 8 օժանդակ դպրոցների սաները` ներկայացնելով Զվարթնոցին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր:
Այս տարվա համար հռչակված «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսին համապատասխան` «Զվարթնոց» պ/մ արգելոց-թանգարանի գիտաշխատող Ազատ Կարապետյանը դպրոցականների համար անցկացրել է բաց դաս` «Հայաստանի թանգարանների պատմությունից» թեմայով:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ