Արմավիրցիների կողմից ճանապարհի փակումը դրսի ուժի գործ չէ
Ընդհանրապես շատ է հնչել էն միտքը, որ Արաբական գարունի հիմնական կազմակերպողները դրսի ուժերն են կամ սոցիալական ցանցերը: Հայաստանի այսօրվա վիճակը շատ բանով նման է նախահեղափոխական Արաբական երկրների մի մասին: 2008թ. Ամերիկայում սկիզբ առած ճգնաժամը 2009թ. վերջերին վերջապես հասավ այդ երկրներ, համաշխարհային շուկայում սննդի գինը կտրուկ աճեց ու մարդկանց համար նույնիսկ օրվա հացի խնդրի լուծումը դարձավ անհնարին: Թունիսում հենց իշխանությունն է Մուհամեդին զրկել շուկայում առևտուր կատարելու և օրվա հաց վաստակելու հնարավորությունից, որի արդյունքում նա իրեն վառել է ու կայծ տվել հեղափոխությանը: Հայաստանում սոցիալական բունտը ևս հնարավոր է դառնում: Արմավիրցիները զրկվել են իրենց եկամտի աղբյուրից, գազի գինը բարձրանում է, տնտեսությունը դոփում է տեղում ու այս ամենը շտկելու որևիցե քայլ իշխանությունը չի կատարում, բացի, իհարկե, իմիտացիաներից: Այդ իսկ պատճառով ցանկացած իրավիճակից Հայաստանում կարող է սոցիալական բունտ սկսել և տապալել այս իշխանությանը: Հ.Գ. Արմավիրցիների կողմից ճանապարհի փակումը դրսի ուժի գործ չի: Հ.Գ.1 Գրեթե նույն վիճակը Արաբական աշխարհի երկրներում էր...
Արմավիրցիների կողմից ճանապարհի փակումը դրսի ուժի գործ չէ
Ընդհանրապես շատ է հնչել էն միտքը, որ Արաբական գարունի հիմնական կազմակերպողները դրսի ուժերն են կամ սոցիալական ցանցերը: Հայաստանի այսօրվա վիճակը շատ բանով նման է նախահեղափոխական Արաբական երկրների մի մասին: 2008թ. Ամերիկայում սկիզբ առած ճգնաժամը 2009թ. վերջերին վերջապես հասավ այդ երկրներ, համաշխարհային շուկայում սննդի գինը կտրուկ աճեց ու մարդկանց համար նույնիսկ օրվա հացի խնդրի լուծումը դարձավ անհնարին: Թունիսում հենց իշխանությունն է Մուհամեդին զրկել շուկայում առևտուր կատարելու և օրվա հաց վաստակելու հնարավորությունից, որի արդյունքում նա իրեն վառել է ու կայծ տվել հեղափոխությանը:
Հայաստանում սոցիալական բունտը ևս հնարավոր է դառնում: Արմավիրցիները զրկվել են իրենց եկամտի աղբյուրից, գազի գինը բարձրանում է, տնտեսությունը դոփում է տեղում ու այս ամենը շտկելու որևիցե քայլ իշխանությունը չի կատարում, բացի, իհարկե, իմիտացիաներից: Այդ իսկ պատճառով ցանկացած իրավիճակից Հայաստանում կարող է սոցիալական բունտ սկսել և տապալել այս իշխանությանը:
Հ.Գ. Արմավիրցիների կողմից ճանապարհի փակումը դրսի ուժի գործ չի:
Հ.Գ.1 Գրեթե նույն վիճակը Արաբական աշխարհի երկրներում էր...
Արմեն Գրիգորյան