Լևոն Զուրաբյան. «Վստահ եմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Սերժ Սարգսյանը»
iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
- ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագիծը չանցավ: Ինչպե՞ս եք գնահատում իշխող մեծամասնության պահվածքը, որը դեմ քվեարկեց այս նախագծին:
- ՀՀԿ-ն իրեն դրսեւորեց որպես անսկզբունքային, անպատասխանատու, իր իսկ խոստումներն ու հրապարակային երաշխիքները դրժող, իսկ եթե օգտագործենք իրենց համար հարազատ բառապաշարը՝ քցող քաղաքական ուժ: Ուզում եմ հիշեցնել, որ երբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը միաձայն քվեարկեց օրինագծի օգտին՝ պայմանով, որ հանձնաժողովը կստեղծվի ընտրական ցիկլի ավարտից հետո, ես «Հայ ազգային կոնգրես» խորհրդանական խմբակցության անունից ԱԺ լիագումար նիստում անձամբ ԱԺ նախագահից պահանջեցի եւ ստացա հրապարակային երաշխիքներ, որ խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի հանձնաժողովի ստեղծմանը: Ընդ որում՝ ուզում եմ հիշեցնել, որ բոլոր նրանց սկզբունքային պահանջները բավարարվել էին, ու ու նախագծից հանվել էին այնպիսի դրույթներ, որոնք կարող են ընկալվել որպես քաղաքականացման փորձ:
- Այդ դեպքում ժամանակավոր հանձնաժողովում ինչո՞ւ էին կողմ քվեարկում, եւ Հովիկ Աբրահամյանն ինչու էր անձամբ երաշխիքներ տալիս:
- ՀՀԿ-ի պահվածքն, ըստ էության, նշանակում է, որ նրանք ուղղակի ժամանակ էին շահում, որովհետեւ չէին ցանկանում, որ Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուների՝ իրենց դեմքը պատռվեր ընտրություններից առաջ: Եվ այն ժամանակ արդեն որոշել էին խաբեությամբ խուսափել նախընտրական շրջանում հանձնաժողովի տապալման պատասխանատվությունից: Իսկ հիմա նորից հանգիստ ցուցադրում են իրենց սովորական կեցվածքը, որն է՝ արհամարհանք հանրության նկատմամբ եւ Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտումից ամեն գնով խուսափում: Այդ էր պատճառը, որ քվեարկությունից առաջ ես խոսք վերցրեցի եւ ասացի, որ իրենց հրապարակային երաշխիքների նույնքան հրապարակային դրժումը, ըստ էության, վերածում է քվեարկությունը քվեարկության, այն մասին, թե ով է կրում քաղաքական պատասխանատվությունը Մարտի 1-ի ոճրագործության համար: Այսինքն՝ նախապես զգուշացրի, որ բոլոր այն պատգամավորները, որոնք դեմ են քվեարկելու նախագծին, իրենց վրա են վերցնում Մարտի 1-ի հանցագործության պարտակման քաղաքական պատասխանատվությունը: Անհրաժեշտ է հրապարակել բոլոր այդ պատգամավորների անունները, որոնք այլեւս մշտապես պատասխան են տալու Մարտի 1-ի արյան համար՝ զոհվածների ծնողների եւ մեր ողջ ժողովրդի առջեւ:
- Կարծում եք՝ ԱԺ-ո՞ւմ էր կայացվել այս որոշումը, թե՞ պարտադրվել էր Բաղրամյան 26-ից:
-Վստահ եմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Սերժ Սարգսյանը, բայց սա որեւէ կերպ պատասխանատվությունից չի մաքրում այն պատգամավորներին, որոնք դեմ քվեարկեցին հանցագործության բացահայտմանը:
- Վատ չե՞ք զգում, որ այսքան խոստումներից հետո, վերջին պահին իշխանությունները խաբեցին ընդդիմությանը:
- Իհարկե, ես սգում եմ Մարտի1-ի զոհերի ծնողների հետ միասին, քանի որ Մարտի 1-ի հանցագործության բացահայտումն ու պատժելն ինչ-որ դարման կդառնար նրանց սրտերին: Մյուս կողմից, եթե ռեժիմն ի սկզբանե դեմ է հանցագործությունների բացահայտմանը, ապա ունենալով փոքրամասնություն ներկա ԱԺ-ում՝ մեզ այլ բան չէր մնում, քան այնպես կառուցել այդ քաղաքական պրոցեսը, որ ՀՀԿ-ն հայտնվի երկընտրանքի առջեւ. կամ քայլեր ձեռնարկի հանցագործության պարտակման դեմ, կամ հրապարակայնորեն ստանձնի պատասխանատվություն այդ պարտակման համար: ՀՀԿ-ն ընտրեց երկրորդ տարբերակը, եւ դա իրենց ընտրությունն էր, որի վրա մենք կարող էինք ազդել միայն հասարակական պարսավանքի կազմակերպման միջոցով: Հիմա մենք գիտենք այն մարդկանց անունները, որոնք, ըստ էության, իրենց վրա վերցրին մարդասպանների մեղքը:
- Այսքանից հետո ի՞նչ է անելու ընդդիմությունը Մարտի 1-ի բացահայտման հարցում: Հնարավո՞ր է՝ նորից նման նախաձեռնությամբ հանդես գաք:
- Հայ Ազգային Կոնգրեսը եղել է եւ կլինի Մարտի 1-ի հանցագործության բացահայտման պահանջատերը: Այդ հարցը երբեք մեր օրակարգից դուրս չի գա, մինչեւ չպատժվեն սեփական ժողովրդի վրա կրակած բոլոր հանցագործները: Այդ հարցը մենք շարունակելու ենք բարձրացնել ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ միջազգային ատյաններում, ե՛ւ մեր զանգվածային, հրապարակային միջոցառումների ժամանակ: Հանցագործները պատասխանատվությունից չեն խուսափելու: Ինչպես Չիլիի դիկտատոր Պինոչետին մինչեւ կյանքի վերջ հետապնդեցին իր կողմից հեղված արյան համար, նույնն էլ լինելու է հայաստանյան դիկտատորների պարագայում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ