Սույն թվականի մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ:
Հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրին նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները և ռազմավարության հաջորդական քայլերը: Քննարկում ծավալվեց օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և անցնցում իշխանափոխության վերաբերյալ: Հանդիպում-քննարկման արդյունքում ձևավորվեց շարժման համակիրների տեղական խումբ, որը որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել հանրահավաք մարզկենտրոն Վանաձորում՝ որպես նոր որակի պետության հիմնադրման գործընթացի առաջին հանրային միջոցառման մեկնարկ Լոռու մարզում:
Հանդիպումից հետո Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասին նվիրված մուլտիմեդիա հանրագիտարան: Մշակութային միջոցառման ներկաները հնարավություն ունեցան ծանոթանալու հայ մեծանուն մտավորականի կյանքի և գործի որոշ դրվագներին և միասին երգել:
Հ.Գ. Միջոցառումը լուսաբանելու հրավիրված ԶԼՄ-ներից ներկայացել էին միայն «Ասպարեզ» ակումբը և «Ժողովուրդ» օրաթերթը:
Նախախորհրդարանը հանդիպել է վանաձորցիների հետ