Քաղաքական

20.05.2013 14:21


Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է քվեարկել մարտի 1–ի հանձնաժողովի ստեղծմանը

Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է քվեարկել մարտի 1–ի հանձնաժողովի ստեղծմանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ քվեարկության է դրվել 2008թ. մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու հարցը և ձայների 48 կողմ, 58 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվել է։ Դեմ են քվեարկել ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը։ Իսկ ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» կողմ են քվեարկել։

Ուշագրավ է, որ ձեռնպահ քվեարկածները ՀՀԿ–ից են՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը։

Վերջինը պնդել է, որ սխալմամբ է դեմ քվեարկելու փոխարեն ձեռնպահ քվեարկել։ «7օր»–ի հարցին ի պատասխան Արման Սահակյանը պնդել է, որ ՀՀԿ խմբակցությունում իրեն չեն նախատել այդ սխալմունքի համար, և ինքն արդեն իսկ քարտուղարությանը խնդրել է արձանագրությունում փոխել իր քվեարկության արդյունքը։

Իսկ թե ինչո՞ւ է ինքը դեմ 2008թ. մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նոր հանձնաժողովի ստեղծմանը, Արման Սահակյանն այդպես էլ չի կարողացել պատասխանել։

–Իմ անձնական դիրքորոշումը կուսակցության ֆրակցիայի դիրքորոշումն է։ Գալուստ Սահակյանը հիմնավորեց, թե ինչու է ՀՀԿ–ն դեմ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը