Կարծիք

20.05.2013 14:22


Կարեն Թովմասյան. «Որ կայքը բացում եմ Բարգավաճի ընդդիմություն լինել կամ չլինելու մասին են խոսում»

Կարեն Թովմասյան. «Որ կայքը բացում եմ Բարգավաճի ընդդիմություն լինել կամ չլինելու մասին են խոսում»

Որ կայքը բացում եմ Բարգավաճի ընդդիմություն լինել կամ չլինելու մասին են խոսում։ Ես չեմ հասկանում, թե ինչ էական ա Բարգավաճը ընդդիմություն հանդիսանում ա թե չի հանդիսանում, կամ ինչ էական ա հայտարարել ընդդիմադիր լինել կամ չլինելու մասին: Ես քաղաքական ուժերին փորձում եմ վերլուծել ոչ թե նրանց հայտարարություններով, այլ նրանց քայլերով ու գործողություններով:

Ծառուկյանը հայտարարել ա որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չի և չի կարող լինել, բայց Ծառուկյանը չի հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստանը» իշխանություն ա:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում ԱՄՆ-ն, հավատարիմ մնալով Առաջին համաշխարհային պատերազմից հետո իր կողմից հռչակված «մեկուսացման» քաղաքականությանը, բազմիցս հայտարարում և հաստատում էր, որ Միացյալ Նահանգները պատերազմող կողմ չեն և «մեկուսացման» քաղաքականության համաձայն՝ չեն կարող լինել, և այդպես էր անում մինչև Պերլ Հարբորի վրա ճապոնացիների հարձակումը 1941թ դեկտեմբերին։ Բայց պատերազմող կողմ չհանդիսանալով՝ ԱՄՆ-ն Լենդ-Լիզի քաղաքականության շնորհիվ հսկայածավալ օգնություն էր մատակարարում Մեծ Բրիտանիային և Խորհրդային Միությանը և արգելք էր հանդիսանում Առանցքի երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի տնտեսական և ռազմական հետագա հզորացման համար:
Հիմա ի՞նչ, սրանից կարելի ա ենթադրել, որ ԱՄՆ-ն պատերազմող կողմ էր, կամ կարելի ա ենթադրել, որ ԱՄՆ-ն չեզո՞ք էր։ Իմ կարծիքով սա այդքան էլ էական չէ, էականն այն է, որ ԱՄՆ-ն, անգամ մինչև պաշտոնապես պատերազմող կողմ դառնալը, նպաստեց նրան, որ Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունը հաջողությամբ դիմագրավվեցին Ֆաշիստական սպառնալիքին:
Հիմա անդրադառնանք «Բարգավաճ Հայաստանին»: Հա, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հայտարարում ա, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր չի ու չի կարող լինել, բայց միևնույն ժամանակ ի՞նչ ա անում Բարգավաճը։
Անցյալ Խորհրդարանական ընտրություններից առաջ հանրապետականները, կարելի ա ասել, կաշվից դուրս էին գալիս, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցեին Բարգավաճի հետ միասնական ցուցակով։ Բարգավաճը մերժեց այս առաջարկը, բայց սրանից մի քանի ամիս անց «թունդ" ընդդիմադիր» ու «թունդ ու սկզբունքային ընդդիմադիրների առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժի հետ տետ-ա-տետ ու փակ հանդիպման ընթացքում, ինչպես պարզվեց, անձամբ էր Սերժին համոզում հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և դրանում մասնակցել ՀՀԿ-«Ժառանգություն» միասնական ցուցակով, մեր թունդ ընդդիմադիրները, որոնք հավասարը չունեն «կռուտիտի» բազմաչարչար արվեստում, միանգամից ականջի հետև գցեցին «աղոթած էշի» առաջարկը, բայց Ծառուկյանի հայտարարությունը միանգամից սենսացիա դարձրեցին:
Խորհրդարանական ընտրություններից հետո, հակառակ մի շարք թունդ ընդդիմադիրներ և նրանց սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցների պնդումների՝ «Բարգավաճ Հայաստանը» մերժեց կոալիցիա կազմել ՀՀԿ–ի հետ, այսինքն մերժեց դառնալ իշխանության մաս, բայց մեր «թունդ ընդդիմադիրները» հայտարարեցին, որ կոալիցիան կկազմվի նախագահականից հետ: Նախագահական ընտրություններն արդեն ավարտվել են, «նոր» կառավարությունն էլ արդեն կազմվել ա, բայց Ծառուկյանը համառորեն չի ստանձնում իշխանության իր փայը, սա ո՞նց կբացատրեք։
Ինչպես ասեցի, իմ համար միևնույն է Բարգավաճը կհայտարարի ընդդիմություն է, թե ոչ, միևնույն է անգամ թե Կոնգրեսի հետ կհամագործակցի թե ոչ։ Կարևորն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր չլինելով հանդերձ էլ որոշակի չափով հակազդում կամ փորձում ա հակազդել հանրապետականի գործողություններին ու քաղաքական մոնոպոլիային, ու համարյա միշտ կողմ ա քվեարկում պառլամենտում ընդդիմության նախագծերին, թե սրանից այն կողմ ինչ կհայտարարի Ծառուկյանը, ինձ այդքան էլ չի հետաքրքրում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը