Լրահոս

20.05.2013 13:50


Տիգրան Սարգսյան. «Վերջին երեք տարում կառավարությունն ամեն ինչ արել է, որ գազի գները չբարձանան»

Տիգրան Սարգսյան. «Վերջին երեք տարում կառավարությունն ամեն ինչ արել է, որ գազի գները չբարձանան»

–Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանորվել և էժան ներմուծել,–այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա պնդել է, որ այսօր էլ ՀՀ կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները ՀՀ ներմուծվող գազի սակագինը ցածր դարձնելու համար՝ սկսած իրանական կողմի հետ բանակցություններից, մինչև ռուսական կողմի հետ քննարկումները.

–Այսօր քաղաքական ամենաբարձ մակարդակով բանակցությունները շարունակվում են Ռուսաստանում, որոնք թույլ կտան նվազեցնել կամ սուբսիդավորել գազի գինը։ Վերջին երեք տարում կառավարությունն ամեն ինչ արել է, որ գազի գները չբարձանան։ Հեշտ չեն եղել այդ բանակցությունները, և այսօր էլ դրանք շարունակվում են, ու ամեն ինչ անելու ենք, որ շատ չբարձրանա։

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև 43 համայքներում կարկուտի հետևանքով առաջացած վնասներին։

–Տարածել այնպիսի տրամադրքություններ, որ եթե հակակարկտային կայաններ են տեղադրված, ուրեմն կարկուտը չի վնասի, աշխարհում այդպիսի բան չկա։ Դրանք կարող են միայն նվազեցնել վնասը։ Միջին ցուցանիշը 50–60 տոկոս է, որ հակակարկտային կայանը կարող է էֆեկտ տալ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը