Օմբուդսմենը դիմում է Սահմանադրական դատարան ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքի սահմանները հստակեցնելու նպատակով
Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
ԲՈՒՀ-երի ինքնավարության սահմանափակման հարցով 2013 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ խնդրելով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը սահմանող ՀՀ կառավարության 2012 թվականի որոշման Սահմանադրության համապատասխանության հարցը:
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքները: Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ ըստ կրթական ծրագրերի դիմորդների ընդունելության և ուսումնական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունը: Այսինքն՝ ԲՈՒՀ-երն են կազմակերպում ընդունելության քննություները:
Բացի այդ, ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքը հանդիսանում է Բոլոնիայի գործընթացի և կրթության բնագավառի միջազգային իրավական սկզբունքներից մեկը, որն ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում նաև` Բերգենի հռչակագրում:
Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ միասնական քննական համակարգի ներդրումն ունի որոշակի առավելություններ, սակայն միևնույն ժամանակ Կառավարության որոշմամբ սահմանված այդ համակարգի կարգավորումները չեն կարող անհամապատասխանության մեջ գտնվել առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի հետ:
Կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան։

Պաշտպանի աշխատակազմ