ԲՀԿ–ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կողմ է քվեարկել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը
Խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ քվեարկության է դրվել 2008թ. մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու հարցը։
Հիշեցնենք, որ քաղաքական մեծամասնությունը հրապարակայնորեն խոստացել էր, որ ընտրություններից հետո կողմ կքվեարկի այդ հանձնաժողովի ստեղծմանը։ Սակայն այսօր, երբ հարցը դրվել է քննարկման, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դեռևս կան խնդիրներ, հետևաբար ՀՀԿ–ն դեմ է քվեարկելու։
Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրել է ավելի վաղ ՀՀԿ–ի տված երաշխիքներն այն մասին, որ քաղաքական մեծամասնությունն ընտրություններից հետո կո՛ղմ է քվեարկելու։
–Այս հրաժարականը գնահատում ենք ձեր իսկ երաշխիքների դրժում։ Իսկ այս քվեարկությունը լինելու է քվերակություն, թե ով է պատասխանատու մարտի 1–ի համար։
Հանձնաժողովի ստեղծման նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանն էլ ընդգծել է, որ քաղաքական մեծամասնությունը 7 առաջարկ է ներկայացրել, որից 6–ն իրենք ընդունել են։
Հարցը դրվեց քվեարկության, և ձայների 48 կողմ, 58 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց։
Դեմ քվեարկեցին ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը։
2008թ. մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելուն կողմ են քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բազմիցս հայտարարել է, որ ԲՀԿ–ն կողմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը և մարտի 1–ի դեպքերի լիարժեք բացահայտմանը։

7or.am