ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
Բնապահպանական պետական տեսչության կողմից 06.05-18.05.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 580.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 4.33մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհիպահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման պատճառով հաշվարկվել է 667.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ավարտվել է ստուգումը <Երևան>ՋՕ ընկերությունում, ինչի արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սյունիքի բաժնի կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 3470.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է 3.16կգ խեցգետնի ապօրինի որս և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0հազ.դր., իսկ բռնագրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10 հատ ձկնորսական ցանց, 53 հատ/15կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <Գավառի մանկատուն> ՊՈԱԿ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված 98 հատ կողակ և բեղլու տեսակի ձկների ոչնչացման պատճառով հաշվարկվել է 98.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 150 հատ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց> ՊՈԱԿ:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 157 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Զատիկ> մանկատուն ՊՈԱԿ և <Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր>:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.1մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
Բնապահպանական պետական տեսչության կողմից 06.05-18.05.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 580.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 4.33մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման պատճառով հաշվարկվել է 667.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ավարտվել է ստուգումը <Երևան>ՋՕ ընկերությունում, ինչի արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: