Լրահոս

20.05.2013 10:29


Որտե՞ղ են նրանց մատները

Որտե՞ղ են նրանց մատները

Մեկ տարի առաջ այս օրերին, ԱԺ ընտրություններից անմիջապես հետո, Հայ ազգային կոնգրեսից դուրս եկավ Արամ Զավենի Սարգսյանը։ Թե ինչ հայտարարեց նա՝ իշխանական հզոր քարոզչամեքենան իրազեկեց հանրապետությունով մեկ, բայց ի՞նչ արեց՝ ոչինչ... Միակ դրականն այն էր, որ Արամ Զավենիչը գոնե 6 ամիս անց խոստովանեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ճիշտ էր... և շատ քչերն իմացան, որ ընտրությունների ժամանակի իր թիմը սաբոտաժի էր ենթարկել ՀԱԿ-ի ընտրարշավը...
Այնուհետև Կոնգրեսն իր ղզիկների փոքրիկ խմբով լքեց Դավիթ Շահնազարյանը... Իշխանական հզոր քարոզչամեքենան իրազեկեց այդ մասին Մեղրիից մինչև Նոյեմբերյան, բայց ի՞նչ է նա արել այս մեկ տարվա ընթացքում. մի քանի «երկնագույն» հանդիպումներ է ունեցել Ամերիկայում և Եվրոպայում, համառորեն, նույնիսկ մոլագարորեն սևացրել է Կոնգրեսին, մի կերպ «տաք» է պահել Քոչարյանի հանգուցյալ թեման և զբաղվել է գրանտատիպ փողերի անարգել լվացմամբ... Ուրիշ ոչինչ...
Հովհաննես Հովաննիսյանին կարելի էր չնշել, սակայն մեծամասնական այս թեկնածուն ողջ ընտրարշավի ժամանակ 1-2 անգամ էր երևացել իր իսկ շտաբում՝ բառիս լայն իմաստով «քցելով» ՀԱԿ-ին... Իսկ որտե՞ղ է հիմա նա՝ ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում...
Պատգամավորական մանդատն արդեն անկասկած ունենալով Նիկոլ Փաշինյանը շտապեց ազդարարել, որ Կոնգրեսը պարտվել է, ինքն էլ, բանից պարզվում է, վաղուց դեմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանին... Իշխանական հզոր քարոզչամեքենան իրազեկեց այդ մասին բոլոր-բոլորին... Իսկ ի՞նչ արեց նա այս մեկ տարվա ընթացքում. 90%-ով զրկվեց իր իսկ ստեղծած երիտասարդների թիմից, «Հայկական ժամանակը» դարձրեց գեբելսյան քարոզչամեքենայի անքակտելի մասը ու մի քանի անկարևոր խառնակչություններ՝ մեկ Կոնգրեսում, մեկ Րաֆֆու ստվերի ներքո, մեկ էլ էպատաժային մի քանի հայտարարություն... Ուրիշ ոչինչ...
Մակեյան-մուկեյաններին էլ, թերևս, չարժեր անդրադառնալ, սակայն քանի վճարում են (ամիսը 300-500$ և ոչ ավելին) երգում են, դադարեցնեն վճարումը՝ կդադարեն երգելը՝ ամենևին ազդեցություն չունենալով որևէ բանի վրա... Սրանք ներվեր քայքայող բրիգադն են ներկայացրել, ուրիշ ոչինչ...
Թվարկած անուններից և ոչ մեկի գործունեությունը հնարավոր չէ տեղավորել որևէ քաղաքական գործընթացի մեջ, քանի որ իշխանական քարոզչամեքենայի աստղ դառնալը դեռ քաղաքական գործչի երաշխիք չէ (Շուշան Պետրոսյանը վկա) և ոչ էլ քաղաքականություն...

Արմեն Գևորգյան


Հաջողվե՞ց արդյոք իշխանություններին այս մարդկանց միջոցով կործանել Հայ ազգային կոնգրեսը, ինչպես իրար հերթ չտալով օր ու գիշեր ազդարարում էին միշիկական եթերից-եթեր... Իհարկե՝ ոչ... Հայ ազգային կոնգրեսը վերակազմավորվեց կուսակցության և անցավ ակտիվ աշխատանքի... Միակ բանը, որ վերը նշված անձիք կարողացել են անել, մոտ 10 ամիս ձախողել են Կոնգրեսի աշխատանքները։ Ուրիշ ոչինչ։
Իսկ եթե հիմա հարցնեմ որտե՞ղ են նրանց մատները, կարծում եմ մեկ փորձից բոլորն էլ հեշտությամբ կասեն...

Այս խորագրի վերջին նյութերը