Լրահոս

20.05.2013 00:24


Աշխատում են աշխատանք գտնելու ուղղությամբ

Աշխատում են աշխատանք գտնելու ուղղությամբ

Մայիսի 10-18-ը Դիլիջան քաղաքը հյուրընկալեց 35 երիտասարնդների Եվրոպական մի շարք երկրներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Բելառուսից, Ուկարինայից, Վրաստանից, Մոլդովայից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից և Հայաստանից:

Երիտասարդները ժամանել էին Հայաստան «Երիտասարդների գործազրկություն: Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում:

Գաղտնիք չէ, որ գործազրկությունը երիտասարդների շրջանում այսօր ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ այլ եվրոպական երկրների առաջնահերթ խնդիրներից է: Երիտասարների շրջանում գործազրկության խնդիրը քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով Հայաստան այցելեցին տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ, ովքեր իրենց երկրներում աշխատում են երիտասարդության զբաղվածության ծրագրերի մշակման ուղղությամբ:

Դասընթացի հիմնական նպատակն էր երիտասարդներին զինել փորձով, գիտելիքներով և հմտություններով՝ աշխատաշուկայում հեշտությամբ ներգրավվելու համար:

7 աշխատանքային օրերի ընթացքում երիտասարդները կիսվեցին գործազրկության վերաբերյալ իրենց կարծիքներով ու գաղափարներով, ինչպես նաև սովորեցին CV/ ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակներ գրելու տեխնիկան, աշխատանքային հարցազրույցի պատրաստվելու հմտությունները, քննարկեցին, թե ինչպես կարելի է կամավորությունը օգտագործել որպես աշխատաշուկա մտնելու միջոց:

Դասընթացը փորձ արեց բարձրացնել երիտասարդների նախաձեռնողական, ստեղծարար, ձեռնարկատիրական և աշխատունակ ոգին՝ փորձագետների և մասնակիցների ակտիվ մասնակցության միջոցով:

Վարժությունների, եվրոպական լավագույն փորձի քննարկման, երիտասարդների գործազրկության վերաբերյալ փորձի փոխանակման միջոցով կազմակերպիչները ցանկանում են խրախուսել և ոգեշնչել երիտասարդներին հետագայում իրենց երկրներում միջոցներ ձեռնարկել և օգնել այլ գործազուրկ երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը