Կարծիք

19.05.2013 21:46


Զարմանալի է՝ մի՞թե այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում, թե այսօր «Անի» հյուրանոցում ինչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը

Զարմանալի է՝ մի՞թե այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում, թե այսօր «Անի» հյուրանոցում ինչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը

Զարմանալի է՝ միթե այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում, թե այսօր «Անի» հյուրանոցում ինչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շատ կարեւոր բան է ասել: Բոլորին տեղեկացրել է, որ մեկնում է ԱՄՆ ու կվերադառնա ամսվա վերջին:
«Նոր Հայաստան» կամ «համազգային ճակատ» ստեղծելու, քաղաքական ուժերին միավորելու մտադրություն ունեցող գործիչը ահա այսպիսի կարեւոր բան է ասել:
Էլի գոհ ենք, որ տեղեկացրել է նախատեսված ուղեւորության մասին: Մարդը հաշվետու է հասարակության առջեւ: Թե չէ նախորդ անգամ մեկնեց, հետո իմացանք, որ Մոսկվայում է:
Մնում է սպասել, համբերել ու իմանալ, թե հաջորդ քաղաքացիական ժողովից հետո ուր է մեկնելու:
Պայքարը շարունակվում է։ ՃՃՃ

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/457137287708091

Այս խորագրի վերջին նյութերը