ՊՆ–ից պարզաբանել են ՄԻՊ–ին ձերբակալված կասկածյալի հետ հանդիպելն արգելելու պատճառը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ և կառուցողական համագործակցության սկզբունքից հայտնում է, որ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներին 16.05.2012թ. թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալի հետ, քանի որ վերջիններս չեն ներակայցրել «Մարդու իրավունքենրի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետով սահմանված գրավոր որոշումը: ՄԻՊ իր հայտարարության մեջ նշում է օրենքի այն նորմը, ըստ որի բացառապես պաշտպանի գրավոր որոշմամբ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները կարող են լիազորություն ստանալ մուտք գործելու զորամիավորումներ: Նշվածից պարզ է դառնում, որ օրենքը անարգել զորամիավորումներ մուտք գործելու իրավունքը սահմանված է բացառապես մարդու իրավունքների պաշտպանի, այսինքն՝ կոնկրետ անձի համար: Մնացած դեպքերում պարտադիր կերպով անհրաժեշտ համարելով այդ նույն անձի՝ պաշտպանի գրավոր որոշումը: Եվս մեկ անգամ փաստելով ՄԻՊ հետ համագործակցության կարևորությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը ակնկալում է օրենքի որոշակի դորւյնթերի միատեսակ մենկաբանման ու կիրառման շուրջ քննարկումներ կազմակերպումը և ըստ անհրաժեշտության վերանայումը:
ՊՆ–ից պարզաբանել են ՄԻՊ–ին ձերբակալված կասկածյալի հետ հանդիպելն արգելելու պատճառը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ և կառուցողական համագործակցության սկզբունքից հայտնում է, որ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներին 16.05.2012թ. թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալի հետ, քանի որ վերջիններս չեն ներակայցրել «Մարդու իրավունքենրի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետով սահմանված գրավոր որոշումը:
ՄԻՊ իր հայտարարության մեջ նշում է օրենքի այն նորմը, ըստ որի բացառապես պաշտպանի գրավոր որոշմամբ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները կարող են լիազորություն ստանալ մուտք գործելու զորամիավորումներ: Նշվածից պարզ է դառնում, որ օրենքը անարգել զորամիավորումներ մուտք գործելու իրավունքը սահմանված է բացառապես մարդու իրավունքների պաշտպանի, այսինքն՝ կոնկրետ անձի համար: Մնացած դեպքերում պարտադիր կերպով անհրաժեշտ համարելով այդ նույն անձի՝ պաշտպանի գրավոր որոշումը:
Եվս մեկ անգամ փաստելով ՄԻՊ հետ համագործակցության կարևորությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը ակնկալում է օրենքի որոշակի դորւյնթերի միատեսակ մենկաբանման ու կիրառման շուրջ քննարկումներ կազմակերպումը և ըստ անհրաժեշտության վերանայումը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան