Լրահոս

18.05.2013 17:53


Սերժ Սարգսյանը կրկին Շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել

Սերժ Սարգսյանը կրկին Շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել

Այսօր տեղի ունեցած Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը վարել է ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով և վերընտրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հաստատվել է նաև 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ՝ Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Գագիկ Հովհաննիսյանը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը