Արգելել են ՀՀ կառավարության շենքն առնել սև ժապավենի շրջանակի մեջ. բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
Նոյեմբերյանի զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի հարազատների կողմից նրա դին ՀՀ կառավարության շենքի մոտ բերելու լուրը լսելով` անմիջապես Հանրապետության հրապարակ են գնացել նաև խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների հարազատները, մի շարք հ/ն–երի անդամներ, ակտիվիստներ։
Ի նշան բողոքի՝ նրանք ցանկացել են կառավարության շենքը շրջապատել սև ժապավենով, որի վրա սպիտակ մեխակներ են ամրացված եղել։ Կառավարությա շենքը ուժեղացված ռեժիմով պահպանող ոստիկանները, սակայն, արգելել են։ Ցուցարարներին թույլատրվել է սև ժապավեններ կապել միայն մեկ հատվածում։
Ցուցարարները պահանջել են, որ կառավարության շենքից իրենց մոտ իջնի անձամբ վարչապետը, բղավել են՝ «մարդասպաննե՜ր», «հանցագործնե՜ր»։ Այնուհետև, հարվածել են կառավարության շենքի դռներին և պատուհաններին։ Իսկ երբ ոստիկանները ուժով հետ են մղել կառավարության շենք մտնել փորձող զոհված զինվորների մայրերից մեկին, ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Այնտեղ են նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

7or.am