ՊՆ նախարարին ու ոստիկանապետին զինվորի ծնողներին հաջողվեց համոզել նրա դին կառավարության մոտ չբերել (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երկար համոզելուց հետո Նոյեմբերյանի զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի հարազատները հրաժարվել են նրա դին ՀՀ կառավարության շենքի մոտ բերելու իրենց մտադրությունից։
Այժմ նրա դին Սևանի մայրուղուց հետ են տանում Վերին Գետաշեն գյուղ՝ հուղարկավորելու, որին պետք է մասնակցի նաև ՍեյրանՕհանյանը և Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք՝երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել էր ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Սակայն, Սևան-Երևան ավտոճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել Լյուքս Ստեփանյանի հարազատներին և Վերին Գետաշեն գյուղի մյուս բնակիչներին Մարտունուց շարժվել դեպի Երևան:
Զոհվածի հարազատների հետ բանակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
ՊՆ նախարարին ու ոստիկանապետին զինվորի ծնողներին հաջողվեց համոզել նրա դին կառավարության մոտ չբերել (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երկար համոզելուց հետո Նոյեմբերյանի զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի հարազատները հրաժարվել են նրա դին ՀՀ կառավարության շենքի մոտ բերելու իրենց մտադրությունից։
Այժմ նրա դին Սևանի մայրուղուց հետ են տանում Վերին Գետաշեն գյուղ՝ հուղարկավորելու, որին պետք է մասնակցի նաև Սեյրան Օհանյանը և Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել էր ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Սակայն, Սևան-Երևան ավտոճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել Լյուքս Ստեփանյանի հարազատներին և Վերին Գետաշեն գյուղի մյուս բնակիչներին Մարտունուց շարժվել դեպի Երևան:
Զոհվածի հարազատների հետ բանակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
7or.am