Լրահոս

18.05.2013 14:40


ՊՆ մամուլի խոսնակ. «Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»

ՊՆ մամուլի խոսնակ. «Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Նոյեմբերյանի զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի դին ի նշան բողոքի ՀՀ կառավարության շենքի մոտ բերելուն՝ գրել է.

«Զորամասի հրամանատարի երեք տեղակալները եղել են այնտեղ, ցավակցել են, գումար են տվել, որը պարտավոր էին տալ: Սակայն ինչպես հասկանում ենք, սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»։

Նա նաև կեղծ է որակել այն լուրերը, թե ժամապահը արտոնյալ է և չի պատժվելու.

«Երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է: Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»։

Նա ընդգծել է, որ ծնողներին հասկանում են, ուղղակի եթե չուղղորդեն, ազգային ողբերգություն ու խայտառակություն չդարձնեն, այսպես չի լինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը