Զինծառայողի դին դրված է ուղիղ մայրուղու կենտրոնում
Սևան-Երևան մայրուղուց ԳԱԼԱ-ի լրագրողը այտնում է, որ այս պահին զինծառայողի դին դրված է ուղիղ ավտոճանապարհի կենտրոնում՝ մայրուղին փակված է: Զինվորի ծնողները անդրդվելի են: Նրանք ամեն կերպ փորձում են զինծառայողի դին տեղափոխել Երեւան՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, քանի որ գտնում են, որ սպանությունը ամենաթողության արդյունք է: ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել տեղում աշխատող լրատվամիջոցներին, բացատրել, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ՝ միջանձնային հարաբերության խախտման արդյունքում:
ԳԱԼԱ-ի թղթակցի այն հարցին, թե նախարարը չի՞ կարծում, որ այս չափ սպանությունները ՀՀ զինված ուժերում ամենաթողության արդյունք է եւ ինչու՞ հրաժարական չեն ներկայացնում պատասխանատու մարմինները, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ ինքը համաձայն չէ գնահատականի հետ, եւ որ Զինված ուժերում ամենաթողություն չկա:
Վիճակն այս պահին էլ լարված է: Սպանված զինծառայողի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է: