Մայիսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվա քաղաքում գործուղման մեջ գտնվող օպերատիվ խումբն իրացնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունները՝ ՌԴ ՆԳՆ ծառայողների հետ համատեղ, մայիսի 15-ին՝ ժամը 17։00-ին, Մոսկվա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1958թ. ծնված Աշոտ Կ.-ին, որը 2002թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):
11 տարի անց հայտնաբերվեց Մոսկվայում

Խափանման միջոցը` կալանք: