Կոտրել են «Կենտրոն» հ/ը տեսախցիկը. արգելում են նկարահանել մահացած զինվորի բորբոքված հարազատներին
ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը Սևանում է՝ որտեղից արգելում են սպանված զինվորի հարազատներին Երեւան տեղափոխել զինծառայողի դին: ԳԱԼԱ-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին արգելում են տեսանկարահանումները.
«Ինձ Կենտրոնի լրագրողը փոխանցեց, որ իրենց տեսախցիկը կոտրել են եւ վերցրել: Երկիր Մեդիա լրատվամիջոցի տեսաերիզները եւս վերցրել են: Այստեղ են Սեյրան Օհանյանը, ոստիկանության հատուկ ջոկատայիններ, ովքեր արգելում են մեզ տեսանկարահանումներ անել: Սեյրան Օհանյանը զրուցում է սպանված զինվորի հարազատների հետ: Ըստ երեւույթին փորձում են նրանց համոզել, որպեսզի հետ կանգնեն դին Կառավարության շենքի դիմաց տեղափոխելու մտադրությունից»,- հայտնում է ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը:
Հարազատները ձեռքերին պահում են Լյուքս Ստեփանյանի լուսանկարը: Ի դեպ, նրանք նաեւ մեքենայից դուրս են բերել զինվորի դագաղը եւ փորձում են ոտքով շարժվել առաջ:
ԳԱԼԱ-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել տեղում աշխատող լրատվամիջոցներին, բացատրել, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ՝ միջանձնային հարաբերության խախտման արդյունքում:
ԳԱԼԱ-ի թղթակցի այն հարցին, թե նախարարը չի՞ կարծում, որ այս չափ սպանությունները ՀՀ զինված ուժերում ամենաթողության արդյունք է եւ ինչու՞ հրաժարական չեն ներկայացնում պատասխանատու մարմինները, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ ինքը համաձայն չէ գնահատականի հետ, եւ որ Զինված ուժերում ամենաթողություն չկա:
Վիճակն այս պահին էլ լարված է: Սպանված զինծառայողի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Լուսանկարը՝ Դիանա Բոստանջյանի