Զոհված զինվորների հարազատները հավաքվում են ՀՀ կառավարության դիմաց
Այն բանից հետո, երբ տարածվեց լուրը, որ զորամասում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները նրա դին փորձում են բերել Երևան, ՀՀ կառավարության առջև բողոքի գործողություն կազմակերպելու՝ Կառավարության շենքի դիմաց սկսեցին հավաքվել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն ու հարազատները։ Այստեղ են նաև լրագրողներ և ոստիկաններ: Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանները Լյուքս Ստեփանյանի հարազատներին թույլ չեն տվել նրա դին բերել Երևան՝ փակելով Սևան-Երևան մայրուղին։
Հիշեցնենք՝ նրանց ընդառաջ է գնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զոհված զինվորների հարազատները հավաքվում են ՀՀ կառավարության դիմաց
Այն բանից հետո, երբ տարածվեց լուրը, որ զորամասում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները նրա դին փորձում են բերել Երևան, ՀՀ կառավարության առջև բողոքի գործողություն կազմակերպելու՝ Կառավարության շենքի դիմաց սկսեցին հավաքվել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն ու հարազատները։ Այստեղ են նաև լրագրողներ և ոստիկաններ:
Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանները Լյուքս Ստեփանյանի հարազատներին թույլ չեն տվել նրա դին բերել Երևան՝ փակելով Սևան-Երևան մայրուղին։
Հիշեցնենք՝ նրանց ընդառաջ է գնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: