Այսօր` մայիսի 18-ին, ժամը 22:00-ին, «Թանգարանային գիշեր 2013» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի քոչարյան մոնումենտալ քանդակներ: Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Վիրտուալ կցուցադրվեն նաև «Սասունցի Դավթի» և այլ քանդակներ:
«Քանի որ ներկայումս երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ինտերնետում, անհրաժեշտություն է առաջանում մեր թանգարաններում առկա մշակութային մեծ արժեք ունեցող աշխատանքները նույնպես ներկայացնել վիրտուալ դաշտում: Եվ ներկայացնել ոչ միայն խոսքերով, այլև ցուցադրելով ինտերակտիվ ու եռաչափ մոդելավորված տարբերակով: Համացանցում ինտերակտիվ ցուցադրելով քանդակները, նկարները ու թանգարանային այլ ցուցանմուշներ` կնպաստենք երիտասարդների այցելությանը թանգարաններ: Բացի այդ թանգարանների և առհասարակ պատմամշակութային մեր հարուստ ժառանգության եռաչափ մոդելավորումն ու համացանցում տեղադրումը հնարավորություն կտա առավել ճանաչելի դարձնել մեր մշակութային արժեքները ողջ աշխարհում` դրանով իսկ խթանելով զբոսաշրջությունը Հայաստանում»,- նշում է «Լոկատոր» ընկերության ծրագրերի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:
Երվանդ Քոչարի թանգարանն աշխատում է ամեն անգամ նորովի ներկայանալ իր այցելուներին, այդ իսկ պատճառով հաճախակի է կիրառում տեխնոլոգիական նորագույն լուծումներ ցուցանմուշներն առավել հետաքրքիր ցուցադրելու համար:
Եռաչափ լուծումներ թանգարանների համար