Հայ մարզիչները մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի «Student Exchange Programme»-ի դասընթացին
ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագրի դասընթացների մասնակից ուսանողները ազգային 4 ֆեդերացիաներից՝ Հայաստանից, Ալբանիայից, Հունաստանից և Մոնտենեգրոյից, մայիսի 13-16-ը գտնվում էին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի «Student Exchange Programme»-ի շրջանակներում:
ՈՒԵՖԱ-ն օգնում է մարզիչներին գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կրթական նյութերի հետ ծանոթանալու հարցում:
Ամենաքիչը 4 ազգային ասոցիացիաներ այցելում են ամեն մի դասընթաց իրենց մարզչական կրթության համակարգողի հետ միասին: Ուսանողների հետ աշխատում են ՈՒԵՖԱ-ի մարզչական փորձառու հրահանգիչները:
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում անցկացնել գործնական մարզումներ, ինչպես նաև ծանոթանալ այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ճգնաժամային իրավիճակների կառավարումը, մտավոր ուժը, ինքնակատարելագործման մեթոդները, ԶԼՄ-ների հետ շփումը և այլն:
Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում նաև խոսել Չեմպիոնների լիգայի խաղերից հետո կազմակերպվող ֆլեշ-հարցազրույցների ձևաչափով, ինչպես նաև ստանալ կարևոր խորհուրդներ տպագիր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության հետ շփվելու հարցերում:
Համաձայն վերոնշյալ ձևաչափի` ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակից մարզիչները 2013 թվականի մայիսի 13-16 ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մասնակցեցին սույն ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացին, որի ընթացքում հայ մարզիչները հնարավորություն ունեին հետևելու ֆուտբոլային այնպիսի հայտնի փորձագետների դասախոսություններին, ինչպիսիք էին Հովարդ Ուիլկինսոնը, Նիկո Ռոմեյնը, Պիտեր Ռուդբակը, Ժակ Կրոուվազիեն և այլոք: Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց նաև ականատես լինել ֆուտբոլային հայտնի լրագրող Մարկ Չապլինի կողմից անցկացրած մեդիա թրեյնինգի սիմուլյացիային, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մասնակցեց նաև Ֆլեշ-հարցազրույցի սիմուլյացիային:
Դասընթացի մասնակիցներն անցկացրին մի շարք գործնական պարապմունքներ, ինչպես նաև վերլուծեցին Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: