Ոստիկանները զոհված զինծառայողի հարազատներին թույլ չեն տալիս շարժվել Երևան(ֆոտոշարք)
Սևան-Երևան ավտոճանապարհին ոստիկանները թույլ չեն տալիս զորամասում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին և Վերին Գետաշեն գյուղի մյուս բնակիչներին Մարտունուց շարժվել դեպի Երևան: Ըստ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների՝ զոհված զինծառայողի հարազատների և ոստիկանության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՊՆախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պաշտպանության նախարարը գնում է բողոքող ժողովրդին ընդառաջ. «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Լուսանկարները ilur.am–ին տրամադրել է Դիանա Բոստանչյանը
Այս պահին(ժամը 13.50) ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը և ՀՀ ոստիկանապետ ՎլադիմիրԳասպարյանը զրուցում են Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ։
Միաժամանակ, բազմաթիվ մարդիկ ենք ինքնաբուխ հավաքվում Հանրապետության հրապարակում՝ իրենց աջակցությունը հայտնելով մահացած զինվորի հարազատներին և բողոքի ձայնը բարձրացնելու բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների վերաբերյալ։
Ոստիկանները զոհված զինծառայողի հարազատներին թույլ չեն տալիս շարժվել Երևան(ֆոտոշարք)
Սևան-Երևան ավտոճանապարհին ոստիկանները թույլ չեն տալիս զորամասում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին և Վերին Գետաշեն գյուղի մյուս բնակիչներին Մարտունուց շարժվել դեպի Երևան: Ըստ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների՝ զոհված զինծառայողի հարազատների և ոստիկանության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՊՆախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պաշտպանության նախարարը գնում է բողոքող ժողովրդին ընդառաջ. «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Լուսանկարները ilur.am–ին տրամադրել է Դիանա Բոստանչյանը
Այս պահին(ժամը 13.50) ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում են Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ։

7or.am