Լրահոս

21.01.2011 11:15


Առնո Բաբաջանյանը կդառնար 90 տարեկան

Առնո Բաբաջանյանը կդառնար 90 տարեկան

Վաղը կլրանար տաղանդավոր երգահան և դաշնակահար, Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտ Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը։

Երգահանը ծնվել է Երևանում, կրթություն ստացել հայրենիքում, ապա նաև Մոսկվայում, որտեղ հաստատվել է 1956թ.-ից: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը», գրել է 9 տարեկանում: Ավելի վաղ, երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, առիթ է ունեցել հանդիպելու Արամ Խաչատրյանի հետ, ով մի խումբ երեխաներից հենց նրան է առանձնացրել ու խորհուրդ տվել զբաղվել երաժշտությամբ:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նրա հեղինակած երաժշտությունը հնչում է խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը