Քաղաքական

18.05.2013 10:39


Վ. Սողոմոնյան. «Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել»

Վ. Սողոմոնյան. «Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել»

ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am–ը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից մեկնաբանություն է խնդրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարության վերաբերյալ, թե Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար «պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից»:

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք այս հայտարարության ի հայտ գալը լինել հատուկ պատվերի արդյունք, Վ. Սողոմոնյանը պատասխանել է.
–Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ: Ինչ վերաբերում է Ձեր հարցի՝ հնարավոր պատվերին վերաբերող հատվածին, ապա ես չեմ կարող պատկերացնել, որ նույնիսկ մեր չափազանց սպեցիֆիկ քաղաքական դաշտում կարող է այդչափ բթամիտ պատվիրատու գտնվել:

Այս խորագրի վերջին նյութերը