Մինչ «անկախ» լրատվամիջոցները փորձում են հանրային ուշադրությունը զբաղեցնել ոստիկանական համակարգի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ենթադրյալ կամ իրական ֆինանսական բուրգի մասին դետեկտիվ պատմություններով՝ Հայաստանում թափ է հավաքում պետության հաշվին հսկայական ֆինանսական բուրգի «շինարարությունը»։
Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ՌԴ–ից վերցրած 500 մլն դոլարի վարկը մարելու նպատակով ՀՀ–ն պարտատոմսեր է թողարկելու և հանելու միջազգային շուկա։ Այլ կերպ ասած՝ վարչապետը մեր պետությունը նոր պարտքի տակ է մտցնում՝ մեկ այլ պարտք փակելու համար։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆինանսական բուրգ, որի տակից պետք է դուրս գանք հարկատուներս։
Նկատենք, որ Տիգրան Սարգսյանը գնում է պայթող մասնավոր ֆինանսական բուրգերի ստեղծման դասական ճանապարհով, ըստ որի՝ պարտքեր են կուտակվում նոր պարտքերի հաշվին։ Բայց եթե մասնավոր կազմակերպությունների դեպքում «քցվում» են դյուրահավատ անհատները, ապա պետական պարտատոմսերը ենթակա են պետբյուջեի հաշվին վերադարձման։ Պարտատոմսի դիմաց վճարելուց կառավարությունը հրաժարվում է միայն, այսպես կոչված, դեֆոլտի դեպքում, երբ պետությունը սնանկ է ճանաչվում ՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։
Եվ այսպես, վերջին հինգ տարիների ընթացքում իշխանությունների վարած սխալ ֆինանսատնտեսական քաղաքականության գինը վճարում ենք ՀՀ քաղաքացիներս։ Ընդ որում՝ վճարում ենք հիմա՝ աղքատության աճի ու կյանքի որակի անկման տեսքով, և վճարելու ենք հետո՝ իշխանությունների թողած պարտքերը փակելու ժամանակ։ Սա՛ է «ապահով Հայաստան» կոչվածը։
Այս ամենի հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Հետաքրքրիր է՝ իսկ ինչպե՞ս է օգտագործվել 500 միլիոնը։ Մեզ այն օրերին հավաստիացնում էին, թե այդ գումարներն ուղղվելու են բիզնեսի վարկավորմանը և տնտեսության զարգացմանը, մինչդեռ իրականությունն այն է, որ այդ գումարների մի մասը որպես թոշակ է բաժանվել։ Այսինքն՝ իշխանությունների այն հայտարարությունները, թե իրենք ճգնաժամի փուլում, ի տարբերություն այլ երկրների, չեն կրճատել սոցիալական ծախսերը, և դա վկայում է իրենց լավ աշխատանքի մասին, բլեֆ է։ Քանզի սերունդների հաշվին պարտք վերցնելն ու թոշակ բաժանելը չի խոսում այն մասին, թե գործադիրը լավ է աշխատել։
Իշխանությունների վատ աշխատանքը երևում է նաև հիմա, երբ փորձ է արվում պարտատիրոջ փոփոխության օգնությամբ դուրս գալ ռուսական վարկի տակից։
Ինչ վերաբերում է այդ գումարի մյուս մասի օգտագործմանը, ապա այստեղ գործ ունենք մութ պատմության հետ։ Եթե վարկը տրվել է բիզնես դաշտին, ապա ինչո՞ւ դրա վերադարձելիությունը չի ապահովվում։ Պարտքի վերակառուցման և վերաձևակերպման ծրագիրը հուշում է, որ
–կա՛մ վարկ վերցրած տնտեսվարողները չեն ուզում վերադարձնել այդ գումարները, իսկ դա նշանակում է, որ կա գումարները մեջ–մեջ անելու և պետությանը «քցելու» հանցավոր համաձայնություն իշխանությունների և վարկ վերցնելը հաջողացրած յուրային գործարարների միջև («ատկատասեր» կառավարությունից նման բաները հեռու չեն),
–կա՛մ տնտեսվարողները «տակ» են տվել և չեն կարողանում վերադարձնել գումարները, և հետևաբար՝ դատարկ են այն խոսակցությունները, թե իբր Հայաստանի բիզնես միջավայրը լավացել է, ու կա տնտեսական աճ,
–կա՛մ կառավարությունն իրականում ոչ մեկին էլ չի ֆինանսավորել, այլ մսխել է գումարները և հիմա փորձում է պետությունը գրավի տակ դնելով՝ պարտատոմսեր վաճառել միջազգային շուկայում՝ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով։
Ամեն դեպքում ստացվում է, որ վարկը նպատակին չի ծառայել, և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսական բուրգ ստեղծելու։ Այդպիսով Տիգրան Սարգսյանը յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա իրավապահ մարմիններն անմիջապես պետք է հետաքրքրվեին 500 մլն–ի օգտագործման պատմությամբ, բայց մեզանում այդ կառույցները զբաղված են իշխանությունների համար անցանկալի անձանց զրույցները գաղտնալսելով, ընտրությունների ժամանակ տոկոս «խփելով», խոշոր հանցագործությունները կոծկելով, աղոթքով և մոմավառությամբ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Պետական պարտատոմսերի թողարկման միջոցով ռուսական վարկի մարման նախաձեռնությունն «անկախ» մամուլը ձգտում է ներկայացնել որպես արևմտյան ներդրումների հոսքն ապահովելու և Հայաստանի ներսում հակաօլիգարխիկ պայքար մղելու գործիք։ Այդ լրատվամիջոցները, փաստորեն, պետական միջոցների յուրացումը կոծկելու գործով են զբաղված, ասել է թե՝ ֆինանսական բուրգի ստեղծման հարցում «Հայկական աշխարհի» ճարտարապետի գործընկներներն են կամ նրա փաստաբանները։ Մեզ մնում է միայն հիշեցնել, որ խմբակային հանցագործությունը քրեական օրենսգրքով ավելի խիստ պատիժ է ենթադրում։
Տիգրան Սարգսյանի ֆինանսական բուրգը