Քաղաքական

17.05.2013 16:18


Գալուստ Սահակյան. «...գազն էլ թանկանա, մի հատ էլ ջրհեղեղ լինի երկրում»

Գալուստ Սահակյան. «...գազն էլ թանկանա, մի հատ էլ ջրհեղեղ լինի երկրում»

«Ընդդիմադիր տեսակետ է, որ գազի գինը դիտմամբ ընտրություններից հետո է բարձրացել, որովհետև իրոք ընդդիմության համար ձեռնտու է, որ գազն էլ թանկանա, մի հատ էլ ջրհեղեղ լինի երկրում, միայն կարողանան իշխանության հախից գալ: Մենք այդպես չենք մտածում»,- iLur.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գազի գինը միտումնավո՞ր է շեշտակի բարձրացվում հենց հետընտրական շրջանում՝ հետևում թողնելով նախագահական ընտրություններն ու Երևանի ավագանու ընտրությունները:

Հիշեցնենք, որ օրերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով բնակչության համար գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի, ինչի արդյունքում գազի գինը կտրուկ կբարձրանա:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ բնականաբար, ձեռնտու կլինի, որ լինի ոչ թե գազի թանկացում, այլ էժանացում, սակայն նա հավաստիացրել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ Հայաստանը գազ գնող երկիր է:

Գալուստ Սահակյանը, սակայն, խուսափել է պատասխանել, թե ինչպես գազի թանկացումը կանդրադառնա մարդկանց կենսամակարդակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը