Լրահոս

17.05.2013 15:49


Խուդյանի ընկերության թալանի գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվում

Խուդյանի ընկերության թալանի գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվում

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված և նրա «գործընկերների» ջանքերով կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործով այս պահին ՀՀ փորձքաննությունների ազգային բյուրոյում գտնվող համալիր փորձաքննությունը դեռևս ավարտին չի հասնում: Նշանակված դատահաշվապահական, շինարարատեխնիկակական, ապրանքագիտական բնույթի փորձաքննությունը ավարտին հասցնելու համար այս պահին պահանջվում են ընդամենը մի քանի փաստաթղթեր, որոնք գտնվում են ՀՔԾ քննիչ Արամ Գրիգորյանի ենթակայության տակ:

<>,- ասում է բյուրոյի փորձագետ Վասիլ Առուստամյանը:

Նրա խոսքով` քննիչի կողմից քրեական գործը իրենց հանձնելուց հետո արդեն պարզ կլինի, թե շենքում բնակարան ձեռք բերելու համար քանի քաղաքացի է գումարներ տվել և նախնական պայմանագրեր կնքել, այդ գումարները կճշգրտվեն անմիջապես ու կհամամետվեն հարկային հաշվետվությունների հետ ու պարզ կդառնա, թե հաշվետվություններում ինչքանն են պակաս ցույց տվել:

Ըստ փորձագետի` երկրորդ փուլում արդեն այդ հավաքագրված տվյալներից ելնելով իրենց համար պարզ կդառնա, թե այս ընթացքում ինչքան ծախս է կատարվել շենքի վրա, որ ներդրողի ներդրումներով ինչ է կատարվել. «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մեր այս փորձաքննությամբ հիմնականում ճշտվելու են հարկային հաշվետվությունները, ինչքան են ցույց տրվել, ինչքան են եղել, ինչքանն են պակաս ցույց տրվել, ինչքան հարկեր են այստեղ հաշվարկված, հաշվարկվածի որ մասն է մուծված, որ մասը չմուծված, ինչքան քաղաքացիների գումարներ են վերցվել, ինչքան քաղաքացի է դուրս մնացած տներից ու այդ եղած այսօրվա դրությամբ առկա շենքի վրա ինչքան ծախս է կատարվել և եթե հնարավոր լինի ասել, թե այդ ծախսի որ մասը ում ներդրած գուրամարների հաշվին է կատարվել: Իսկ այդ ամենի համար մենք սպասում ենք քննիչից փաստաթղթերին»,- ամփոփում է փորձագետը:

Իսկ ապրանքագետ-փորձագետ Հրանտ Ավետիսյանի խոսքով` իրենք միջնորդություն են ներկայացրել ՀՔԾ քննիչ Արամ Գրիգորյանին, որպեսզի իրենց տրամադրեն բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, որոնք առնչվում են շենքի կառուցման հետ։

Ամեն դեպքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը կրկին վստահ է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտեն փորձաքննությունը:

Հիշեցնենք, որ նշված համալիր փորձաքննության նշանակման վերաբերյալ գործը նախկինում վերահսկած դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: Իսկ ավելի կոնկրետ` սփյուռքահայ գործարարի տուժող ճանաչվելու հայցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացած վերջին դատավարությանը դատախազը հայտարարել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերի 18-ի դրությամբ համալիր փորձաքննություն է նշանակված, որի եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին ևս մի քանիսը ավելացնել: Հետաքրքրիր է սակայն, որ Փորձաքննությունների ազգային բյուրո գործը մուտք է արվել ընդամենը նախորդ տարեվերջին ու չնայած դատախազի հայտարարություններից անցել է արդեն 4 ամիս, Փորձքաննությունների ազգային բյուրոն դեռ միայն հունվարին է սկսել գործի քննությունը, քանի որ այդ ժամանակ է գործն իրենց մոտ մուտք արվել:

Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը