Լրահոս

17.05.2013 15:33


Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

Այսօրվա ասուլիսին «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ներկայացուցիչները՝ Լուսինե Բադալյանը և դերասաններ Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանը, հրապարակեցին իրենց համատեղ հայտարարությունը «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո: Նրանք անդրադարձան մեր երկրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության, ու հակառետրովիրուսային բուժման հասանելիության, իրավիճակի վերլուծության խնդիրներին:

Մայիսի երրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության օր: Այս տարի մայիսի 19-ին միջոցառման 30-րդ տարելիցն է, և ողջ աշխարհը զանգվածային միջոցառումներ է նախատեսում այդ օրը:

***

Այսօր մեր երկրումՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:

***

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2012 թվականի ընթացքում արձանագրված դեպքերի մոտ 62%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում՝ հիվանդության ուշ փուլերում: Նույն միտումը նկատնում է նաև այս տարի: Անցած 4 ամիսների ընթացքում արձանագրված ՄԻԱՎ վարակի 64 դեպքերի մոտ 69%-ը նույնպես հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում: 1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք:

Այս խորագրի վերջին նյութերը