Մայիսի 20-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և RP Musical management կազմակերպությունը նախաձեռնել են բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգային նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
ՀՊԵՆ-ը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը կներկայացնեն Չայկովսկու, Մենդելսոնի ստեղծագործությունները, Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտը։ Համերգին որպես հրավիրյալ դիրիժոր կմասնակցի նաև Թոմաս Քարոլը։
Համերգից ստացված միջոցները կուղղվեն կրթօջախի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի բարելավմանը։
Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից։ Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշտապես հանդես է գալիս բարեգործական ելույթներով։ Նվագախմբի համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվում է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Բարեգործական համերգ