Տնտեսական

17.05.2013 12:54


«Աջակցություն արմավիրցիներին». «Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»

«Աջակցություն արմավիրցիներին». «Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 12–ին տեղացած կարկուտից Արմավիր գյուղի գրեթե ողջ բերքը ոչնչացել է։ Մասնավորապես, Արմավիր գյուղի բնակիչ Սուրիկ Ասմարյանը «7օր»–ին ասել էր, որ Արմավիրում 2013թ. խաղող չի լինելու, գյուղը զրկվել է իր կեռասից, ծիրանից, դեղձից, ցորենի 70-80 տոկոսից, բոստան-բանջարանոցային կուլտուրաների 100 տոկոսից, այլ մրգերից, ինչ պտուղ էլ մնացել է, կա՛մ խիստ վնասված է, կա՛մ այլևս ապրանքային տեսք չունի։

Այս օրերին արդեն ստեղծվել է «Աջակցություն արմավիրցիներին» նախաձեռնությունը, որի ղեկավար Նարե Գրիգորյանը այսօր հրավիրված ասուլիսում փոխանցել է արմավիրցիների խնդրանքը ՀՀ կառավարությանը՝ սառեցնել վարկերը:

–Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, վնասի չափերը ստուգում են զուտ հետաքրքության համար, հայտնի չէ, թե ինչ սերմեր են բերելու, բաժանելու: Այդ աջակցությունը ոչինչ է,–ասել է Ն. Գրիգորյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ օրը նախաձեռնության անդամները մեկնելու են Արմավիր գյուղ և փորձելու են գոնե հողագործական աշխատանքներով օգնել գյուղացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը