Լրահոս

17.05.2013 18:01


Թմրամիջոց են պատրաստել գերեզմանատանը

Թմրամիջոց են պատրաստել գերեզմանատանը

Մայիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:

Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 1970թ. ծնված Աշոտ Ս.-ին և 1976թ. ծնված Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածքով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված ներարկիչ և յոդի ապակյա տարաներ:
Հակոբ Չ.-ն հայտարարել է, որ պատրաստել է թմրամիջոց և մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Աշոտ Ս.-ն և Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը