Լրահոս

17.05.2013 11:52


Ֆրանսիայում արգելվել է «ռասա» բառի գործածումը

Ֆրանսիայում արգելվել է «ռասա» բառի գործածումը

Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի օրենսդրության մեջ «ռասա» բառն օգտագործելու արգելմանը։

««Ռասա» հասկացությունը աբսուրդային է։ Այն դարձել է վատագույն գաղափարախոսությունների հիմքը։ Այս հասկացությունը տեղ չունի մեր իրավական համակարգում»,–ասել է օրենքի նախագծի համահեղինակ Ալֆրեդ Մարի-Ժանը։

Այժմ «ռասա» հասկացությունն ու դրա հենքով բառերը հանվելու են Ֆրանսիայի բոլոր նորմատիվային ակտերից։

Սակայն իրավական հակասություն է, որ պատգամավորների նախաձեռնությունը չի անդրադարձել Ֆրանսիայի սահմանադրության վրա։ Երկրի մայր օրենքի առաջին հոդվածում ասված է. «Ֆրանսիան ապահովում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը՝ անկախ նրանց սեռից, ռասայից և դավանանքից»։

Այս խորագրի վերջին նյութերը