Թիվ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է. Մանուկյանը, վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ. Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ. Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:
Թիվ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է. Մանուկյանը, վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ. Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ. Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է: