ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուղերձը Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջազգային համաժողովին
Ներկայացնում էՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար` Նավի Փիլեյը
Ես ուրախ եմ ողջունելու այս առաջին միջազգային համաժողովը, որ կազմակերպվել է Նիդեռլանդների կառավարության կողմից` նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձերդ Գերազանցություն Նիդեռլանդների թագուհի Մաքսիմային այս կարևոր իրադարձությանը աջակցելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարը մարդու իրավունքներ բոլորի համար գաղափարի առավել ծավալուն մարտի առանցքային մասն է: Այն` ռասիզմը վերացնելու և գենդերային հավասարությունը խթանելու ՄԱԿ-ի վաղեմի աշխատանքի մասն է կազմում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ազատ և հավասար աշխարհ է խոստանում, և մենք միմիայն կհարգենք այդ խոստումը, եթե յուրաքանչյուր ոք, առանց բացառության, ունենա պաշտպանությունը, որին արժանի է:
Սերունդներ շարունակ լեզբուհիները, գեյերը, երկսեռականներն ու տրանսգենդերները` (ԼԳԲՏ), բոլոր տարածաշրջաններում ենթարկվել են սարսափելի բռնության իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով: Նրանք արժանացել են արհամարհանքի, ծաղրանքի և խտրականության: Նրանց ստիպել են զգալ ամեն բան, բացի ազատությունից և հավասարությունից:
Շատ երկար ժամանակ նրանց տառապանքը իշխանությունների կողմից լռության է արժանացել: Որպես Գլխավոր քարտուղար` ես վճռականությամբ լի բարձրաձայնում եմ: Շատ նվիրյալ գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք ընդարձակել այս պայքարը և ավելի մեծ ուշադրություն հրավիրել` մեր մարդկային ընտանիքի ԼԳԲՏ անդամներին սպառնացող մարտահրավերների վրա: Ես բարձր եմ գնահատում բոլոր նրանց, ովքեր աջակցում են այս ջանքերին և կոչ են անում այլոց ևս ներգրավվել:
Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ անել: ԼԳԲՏ անձանց քրեականացնող և պատժի ենթարկող դրակոնյան օրենքները պետք է փոխարինվեն նորերով, որոնք ներդաշնակության մեջ կլինեն մարդու իրավունքների հանընդհանուր կոնվենցիաների հետ և կպաշտպանեն յուրաքանչյուրին խտրականությունից` սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա: Հանրային կրթությունը ևս կարևոր է բացասական կարծրատիպերին մարտահրավեր նետելու և ավելի խոր հասկացողություններ խթանելու գործում:
Հոմոֆոբիային վերջ դնելը անձնական անվտանգության, արժանապատվության և անթիվ անհատների համար անգամ փրկության հարց է: Այն նաև երկարաժամկետ ձգտում է, ձգտում, որ, հավատացած եմ, էական նշանակություն ունի ՄԱԿ-ի առաքելության գործում:
Շնորհակալ եմ այս գործին ձեր նվիրվածության համար և մաղթում եմ բեղմնավոր քննարկումներ առաջիկա օրերին: Մեր խորը համոզմամբ, եկե՛ք շարունակենք աշխատել աշխարհի համար, որտեղ իշխում են իրական ազատությունն ու հավասարությունը:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուղերձը
ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուղերձը Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջազգային համաժողովին
Ներկայացնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար` Նավի Փիլեյը