Լրահոս

17.05.2013 10:32


Նախախորհրդարանը հրավիրում է հանրահավաքի

Նախախորհրդարանը հրավիրում է հանրահավաքի

«Նախախորհրդարանը մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.
1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»։

Նախախորհրդարան

Այս խորագրի վերջին նյութերը