Հունաստանում զինված հարձակում է տեղի ունեցել են Լարիսա քաղաքի Ազգային բանկի մասնաճյուղի վրա։ Ինքնաձիգներով զինված երկու հանցագործները կողոպտել են բանկը՝ տանելով մեկ միլիոն եվրո:
Կողոպտիչները, ժամը 8.40-ի սահմաններում բանկ մտնելով շենքի ետնամուտքից, բռնել են տնօրենին՝ պահանջելով բացել բոլոր գաղտնարանները: Ուշագրավն այն է, որ հանցագործները դիմակավորված չեն եղել։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործներից մեկի ինքնությունը։ Նա այս տարվա մարտին Տրիկալա քաղաքի բանտից փախած Ալբանիայի քաղաքացի է: Իրավապահ մարմինները տարածել են նրա լուսանկարները, որոնք ցուցադրվել են նաև հեռուստատեսությամբ:
Հունական բանկից 1 մլն եվրո են կողոպտել